
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել է շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված

ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերված զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: