
ԱԺ-ում Հրայր Թովմասյանի սանիկին կփոխարինի Ռաֆիկ Պետրոսյանի թոռը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
Ըստ մեր տեղեկությունների, փաստաթղթերում որպես նրա մեկնելու պաշտոնական պատճառ նշված է՝ Կոլումբիայի համալսարանում ուսանելու հանգամանքը. Այստեղ Հայկը սովորելու է մեկ տարի:
Միայն թե, մեկնելուց առաջ նա չի ազատվել պաշտոնից, այլ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել:
ԱԺ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի թոռը՝ Գարեգին Պետրոսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: