
Հայկական զարդանախշերը՝ Givenchy-ի նոր հավաքածուում

Givenchy ֆրանսիական նորաձևության տունը հրապարակել է նոր`աշուն-ձմեռ-2015 հավաքածուի լուսանկարները, որտեղ մոդելներից ոմանք կրում են հիմնականում գորգագործության ու կարպետագործության մեջ կիրառվող հայկական զարդանախշերի առատությամբ աչքի ընկնող հագուստներ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Տերյան» մշակութային կենտրոնի մենեջեր Անի Մարգարյանը՝ հրապարակելով Givenchy նորաձևության տան հավաքածուի լուսանկարներից մեկը:
«Մինչ մենք քոփի ենք անում նորաձևության հսկաների աշխատանքները մեր նորաձևության բեմերում, այդ նույն հսկաները հայկական գորգի զարդանախշեր են օգտագործում:
Հ.Գ. Հուսով եմ՝ չեմ սխալվել, և սա իրոք հայկական գորգին հատուկ օռնամենտալ համակարգ է»,- գրել է վերջինս: