«Ալիշան» պահածոների գործարանը 10 օրից վաճառքի կհանվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:

Հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս գործարաններին ինչպե՞ս հաջողեց տնտեսական ճգնաժամն առանց կորուստների հաղթահարել: Պատասխանը պարզ է՝ Հայաստանում գտնվող պահածոների մեծ մասը, առնվազն շուկայի դերակատարները, կապված են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ուստի տնտեսական ոչ մի ցնցում նրանց չի կարող սպառնալ կամ վնասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930