Բաժիններ՝

«Եթե Ժիրայր Սէֆիլյանն ասի` զենքդ դի՛ր, ու քեզ տանում են` 15 տարի ԱԱԾ, պատրաստ եմ հենց հիմա զենքս դնել». «Սասնա ծռերի» անդամ

«Մենք պահանջում ենք նախագահ կոչվածի հրաժարականը, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը: Գլխավորը` Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- այս մասին այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը:

Նա նշեց, որ իրենք հանձնվողը, զենքերը վայր դնողը չեն, իշխանափոխությունից հետո էլ զենքերը վայր չեն դնելու. զենքը վայր են դնելու այն դեպքում, երբ համոզվեն, որ երկրում ունեն նորմալ ղեկավարներ, ովքեր ծառայում են ժողովրդին և ոչ թե՝ ղեկավարում:

ppc888

«Ուրիշ պայման չունենք: Խնդրեմ` չորս կողմից սնայպերի տակ ենք. երբ ուզեն՝ թող խփեն»,- ասաց նա:

«Մենք ունենք հրամանատար, որին շատ հարգում, սիրում ենք` Ժիրայր Սէֆիլյանն է, որին, հուսով ենք, շատ շուտով կտեսնենք այստեղ: Եթե Ժիրայր Սէֆիլյանը կգա, կասի՝ այդպես պիտի անեք` մենք մի մարդու նման կանենք»,- ասաց Սեդրակ Նազարյանը: Նա նշեց, որ, ինչպես Ժիրայր Սէֆիլյանն ասի, այնպես էլ կլինի.

ppc.jpg98989

«Եթե Ժիրայր Սէֆիլյանն ասի` զենքդ դի՛ր, ու քեզ տանում են` 15 տարի ԱԱԾ, պատրաստ եմ հենց հիմա զենքս դնել: Միայն ու միայն Ժիրայր Սէֆիլյանը, ուրիշ ոչ ոք»:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ծնունդով Սիսիանից է, սակայն Բարսելոնայում էր ապրում և աշխատում, Հայաստան է ժամանել անցյալ տարվա ապրիլի 24-ից՝ Սէֆիլյանի նախաձեռնությանը միանալու նպատակով:

Խմբի մեկ այլ անդամի՝ Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) զայրացրեց լրագրողների հարցը, թե՝ չէ՞ր լինի պայքարել առանց զենքի, խաղաղ ճանապարհով.

ppc.jpg222

«Արա՛, ես կմեռնեմ, բայց զենքս վայր չեմ դնի, չեմ հասկանում՝ դուք եկել եք, որ ինձ համոզեք՝ վա՞յր դնեմ զենքս»:

ppc

Նա ասաց, որ գնդի տարածքում բավական քանակության զենք կա: «Սաղին զինելու ենք, որ էս կեղտերին խփենք…»,- ասում էր նա:

Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում:

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս