Բաժիններ՝

«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում վրաերթ է տեղի ունեցել

Հուլիսի 23-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 72 OQ 772 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Պ. Ռ.-ին (1966 թ. ծնված):

Փրկարարները տուժած Պ. Ռ.-ին (1966 թ. ծնված) տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնհաատվել է բավարար:Տեղում իրականացվել է նկարահանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031