ՊՊԾ գնդի գրավումն ու զինված խմբի անդամների գործողությունները՝ Eureonews-ի աչքերով
Երևանյան իրադարձություններին, մասնավորապես «Սասնա ծռեր» զինված խմբի գործունեությանն է անդրադարձել նաև Euronews համաեվրոպական հեռուստաալիքը, որը ռեպորտաժ է հրապարակել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդում երեկ կատարված իրադարձությունների մասին:
Նշվում է, որ զինված խումբն ազատ է արձակել իր մոտ գտնվող պատանդ ոստիկաններին, բացի այդ, չի պատաստվում վայր դնել զենքերը: Այս մասին հայտարարել է ընդդիմության ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը:
Պատանդներին ազատ արձակելու համար նախապայման է եղել մամուլի կենտրոնի ստեղծումը:
«Մենք պահանջում ենք նախագահ կոչվածի հրաժարականը, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու ժողովրդական վստահության կառավարության ձևավորումը»,- ասել է զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ զինված խմբին դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանվել է 1 ոստիկան, մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ՊՊԾ-ն գրաված անձանց զսպվածություն ցուցաբերել: Ընդդիմության ակտիվիստները ցույցեր են անցկացնում գրավյալ շենքի մոտ՝ պահանջելով ուժային գործողություն չձեռնարկել: Որոշ ակցիաներ ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով:
Տեսանյութն՝ այստեղ