 
                        Բաղրամյան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում
 
                                    Հուլիսի 24-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել մոտ 60-65 տարեկան տղամարդու դի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        