Ոստիկանների ներկայությունը զայրացրել էր «Միայնակ գայլին»
armtimes.com-ը իր հրապարակման և տեսանյութի մեջ ներկայացրել է այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների և «Սասնա ծռեր» զինված խմբի ասուլիսի ընթացքում խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) զայրույթը, երբ վերջինս լրագրողների շարքերում տեսել էր ոստիկաններին: Նա զայրացած բղավել է, թե ոստիկանները պետք է հեռանան: Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսը կազմակերպվել էր Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Ի դեպ, blognews-ը նյութ էր հրապարակել տեսանյութում և առհասարակ ՊՊԾ շենքում լրագրողների և խմբի անդամների հանդիպման ընքացում հաճախակի երևացող տղայի մասին: Կայքի լրագրողը պարզել էր, որ ցուցումներ տվող կապույտ շապիկով երիտասարդը Վիտալի Բալասանյանի քրոջ որդին է՝ Արայիկը, ով հայտնի է Շարո մականվամբ ու բնակվում է Ասկերանում: «Նա Բալասանյանի մտերիմներից է ու մշտապես ուղեկցում է Արցախի ԱԺ պատգամավորին»,-գրել է կայքը:
Տեսանյութը՝ armtimes.com-ի