ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է դեռահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այսօր կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Ծածկի և տանիքի փայտյա տարրերը ոչ միայն ճկված վիճակում են, այլև քայքայված: Մուտքի փակ պատշգամբից սենյակ մտնող փայտե ծածկը կախվել է սենյակի մեջ` ստեղծելով կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակ տան բնակիչների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
Տանտերերը բռնեցին գողին:
Ութամյա վարդենիսցի Մխիթար Պողոսյանի ծնողները մեկ անգամ արդեն դիմել հանրության աջակցությանը՝ իրենց որդու բուժման հարցում օգնելու խնդրանքով: Փոքրիկն արդեն մեկ անգամ երկու տարեկանում տարել է սրտի վիրահատություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աբորտը «բացարձակ չարիք» է անվանել, իսկ Զիկա վիրուսով հիվանդանալու դեպքում հղիությունից պաշտպանվելը՝ «պակաս չարիք»: Այս մասին Հռոմի պապն այսօր Մեքսիկայից վերադառնալիս պապական ինքնաթիռում ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է TASS-ը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային տաքսիներից մեկում պայուսակից դրամապանակի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Պ.-ին և 1957 թ. ծնված Իսակ Օ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայով:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ փետրվարի 19-ին, անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով ենթադրվում է` կխթանվի խաղողի օղիների արտադրություն
Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կարդացել եմ, «Սամվելն» եմ կարդացել: Ձեզ ո՞րն ա պետք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Բժշկական կենտրոնում մահացած Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել էր պարզել գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը: Փաստաբան Մարինե Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալում էր, որ այդ հանգամանքի ճշտման ուղղությամբ գործողություններ կկատարվեն: Նա նշեց, որ պատասխան չի ստացել, սակայն տեղյակ է, որ Առողջապահության նախարարություն գրություն կուղարկվի կամ ուղարկվել է:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան դեպքի առթիվ։
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև միջադեպ եղավ: Լրագրող Փայլակ Ֆահրադյանի պատմելով՝ միջանցքում տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին Մ. Սեդրակյանն ասել է:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր գիրքն է վերջին անգամ կարդացել, և ո՞րն է նրա ամենասիրելի գիրքը:
2014 թ. նոյեմբերի 17-ին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել այն նույն օրենքում, որն այսօր արտահերթ նիստով ներկայացվել է հերթական անգամ փոփոխելու՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով այժմ առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Աշան» սուպերմարկետներից ցանցերից ռումբի մասին ահազանգի պատճառով:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատիրոջ՝ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալության մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հորեղբայրը տեղեկացրեց, որ դեպքից մեկ օր առաջ են ընտանիքի անդամները խոսել Դավիթի հետ: Նա բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ լավ է իրեն զգում:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում փետրվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: