Բաժիններ՝

Առաջիկա օրերին տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, փետրվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, իսկ փետրվարի 22-23-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս