Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց և այսօր էլ դեռ հիվանդանոցում է:
Առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես են եկել Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաներից կատարված գողությունների մի քանի դրվագ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն եւ ծանոթացել գործարանի աշխատանքներին ու հեռանկարային ծրագրերին:
«Տարածքում հուշարձաններ կան և կան ոչ հուշարձան շենքեր: Բայց և՛ հուշարձանները պետք է պահպանվեն, և՛, վստահ եմ՝ նաև ոչ հուշարձանները: Ինչո՞ւ: Որովհետև դրանք իրար հետ միասնական համալիր են: Այսինք՝ միևնույն է, ինչ շենք էլ այնտեղ կառուցվի, կարմիր գծի վրա՝ Պուշկինի նեղ փողոցում, չի կարող բազմահարկ լինել: Անպայման պետք է կարմիր գծից ետ դրվի: Այնպես որ, մենք կզբաղվենք նախագծով: Համենայնդեպս, մեր մոտեցումը սա է լինելու»,- ասաց քաղաքաշինության նախարարը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/28 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված 15 անձանց փոխարեն անհայտ անձանց կողմից քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:
Հայ ընտանիքները միմյանց հետ մրցակցում էին իրենց գրքային հավաքածուների բազմազանությամբ, վերջին հրատարակություններն ամեն գնով ձեռք բերելու և ընթերցելու ձգտումով: Մեծ տարածում ուներ մտերիմ անձանց գիրք նվիրելու սովորույթը:
Փետրվարի 18-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:
ՀՀ պաշտպանության նախարարության Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները կվերապահվեն կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս դրույթը նախատեսում է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված որոշման նախագիծը: Նույն որոշմամբ վարչությանը հատկացվեց 261 մլն դրամ:
«Ամբողջ հանրապետության տարածքում դեռևս բացված բողբոջներ չունենք։ Անցած օրերի ընթացքում, ճիշտ է, ցերեկային ժամերին գրանցվում էին բարձր ջերմաստիճաններ, բայց գիշերային ժամերին դիտվում էին բացասական ջերմաստիճաններ, ինչը ստիպում էր պտղատու ծառատեսակներին՝ գտնվել հարկադրական հանգստի փուլում, բայց առաջիկա ջերմաստիճանային կանխատեսումները ցույց են տալիս, որ գիշերային ժամերին նույնպես կլինեն դրական ջերմաստիճաններ, ինչը մտահոգության առիթ է տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Հարցին, թե ո՞ւմ կարող են դիմել մարդիկ՝ իրենց շահերը պաշտպանելու համար, նախարարն արձագանքեց. «Ոչ մեկին, արդեն դիմել են մարդիկ, մարդիկ պատասխան կստանան»:
«Այնտեղ, իրոք, կար բաց: Մենք հիմա այս որոշումով կրճատում ենք այդ գումարի չափը: Այդ աջակցության խորհուրդները, կարծես, ֆորմալ բնույթ էին կրում: Եվ դրա համար հիմա հանձնարարել եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի ուշադրություն դարձնեն նախ՝ գումարի բաշխման անաչառությանը և արդյունավետությանը»:
Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:Փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կատարվածի առնչությամբ դիմել են ոստիկանությանը, սկսվել է հետաքննություն: Կատարվածը լայն արձագանք է գտել նաև գերմանական մամուլում: Տեղի Zeitung պարբերականը հարձակման մասին լուրը հրապարակել է «Վանդալիզ» վերտառությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից:
Փետրվարի 17-ին, ժամը 13.48-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 77-ամյա մի կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության դպրոցների շուրջ 150 սովորողներ, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Արդյունքում՝ կպարզեցվի պատահարի կարգավորման գործընթացը, և որոշակիորեն կնվազեն խցանումները»,- ասաց ԿԲ նախագահը:
«Այսօր նա քաղաքական դեմք կլինի, մինչև աստիճանաբար կխորանա այդ աշխատանքի մեջ: Մտածում եմ, որ, ցավոք սրտի, նշանակվելուց անմիջապես հետո սկսեցին արդեն փորձել վարկաբեկել մի մարդու, որին հնարավոր չէ վարկաբեկել: Նշանակողները պետք է այս նոր նշանակված կադրին ուղղակի ուշի ուշով հետևեն, քանզի չի բացառվում, որ 2-3 ամսվա ընթացքում փորձեն վարկաբեկել երիտասարդին, իսկ դա լինելու է»,- նշեց Գ. Եղիազարյանը:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից՝ կապված Նալբանդյան 106/1 շինարարության ապօրինությունների հետ․
Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 175 հասցեի 37-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Փետրվարի 18-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Նա նշեց, որ Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, կայուն, լավ տրամադրության մեջ է:
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցն իր համար վիճելի է, բայց նաև ուզում է լսել կարծիքներ:
«Շնորհավորենք նրան և ցանկանանք բեղմնավոր աշխատանք»,- վարչապետի այս խոսքերին հետևեցին ծափահարությունները: