Բաժիններ՝

Ռուսաստանում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատիրոջ՝ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալության մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես նշված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքում, նրան մեղադրանք է առաջադրվել 2011թ. տեղի ունեցած ահաբեկչության գործի շրջանակում:

«Ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը: Նրան մեղադրանք է առաջադրվել հանցագործության կատարման համար, որը նախատեսված է ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (աշխատանքների իրականացում կամ ծառայությունների մատուցում, որը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, որն անզգուշաբար առաջացրել է 2 կամ ավելի անձանց մահ)»,- նշված է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:

Հետաքննության վարկածով՝ Կամենշչիկը, Տրիշինան, Նեկրասովն ու Դանիլովը օդանավակայանի համակարգում ներդրել են զննության նոր համակարգ, ինչը հանգեցրել է օդանավակայանի խոցելիության ավելացմանը ու չի համապատասխանել անվտանգության պահանջներին: Դրա հետևանքով 2011թ. հունվարին Մագոմեդ Եվլոևն առանց խոչընդոտների մուտք է գործել «Դոմոդեդովոյի» տարածք հագուստի տակ թաքցված պայթուցիկ սարքով ու այն գործի դրել:

Ներկայում որոշվում է Կամենշչկի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
Հայտնի է, որ 47-ամյա տղամարդը «Դոմոդեդովոյի» տնօրենների խորհրդի նախագահն է: Forbes-ի վարկածով՝ 2015թ. նա զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակում՝ 3,8 միլիարդ դոլար կարողությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս