Բաժիններ՝

«Րաֆֆու սաղ հատորները կարդացել եմ». Սեյրան Սարոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր գիրքն է վերջին անգամ կարդացել, և ո՞րն է նրա ամենասիրելի գիրքը: Հիշեցնենք, որ այսօր գիրք նվիրելու օրն է: Ի պատասխան Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Ես սաղ գրքերն էլ սիրում եմ»:

Հարցին՝ հայ գրողներից ինչ-որ հեղինակ կա՞, ում առանձնացնում եք, գեներալը պատասխանեց՝ Րաֆֆիին: Հարցին՝ նրա կոնկրետ ո՞ր գիրքն եք սիրում, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Բոլորը, Րաֆֆու սաղ հատորները կարդացել եմ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս