Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փետրվարի 22-ին, ժամը 22.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորամարգի ջրանցքում դի է հայտնաբերվել:
Սոցիալապես անապահով ընտանիքներին, ըստ աղքատության աստիճանի, տրվում է 0,5-ից մինչեւ 6 խմ վառելափայտ։
Թանկարժեք ավտոմեքենաներից գողություններ կատարած եռյակը հայտնաբերվեց և կալանավորվեց:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում հղի Գրետա Տոնոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Գյումրիում թափառող, կատաղած շների վնասազերծման աշխատանքներն իրականացնում է համայնքապատկան «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ն:
Դանակահարություն՝ մոլորված աղավնու պատճառով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Մենք չգնացինք Լիբանան, քանի որ ճանապարհը փակ էր: Որոշեցինք Թուրքիայով անցնել, գալ Հայաստան, առանց երկար-բարակ մտածելու մի ճամպրուկ վերցրինք ու միանգամից ճամփա ընկանք: Փորձում էինք շատ զգույշ լինել, քանի որ ճանապարհից մարդկանց էին փախցնում, մեզ էլ 3 անգամ կանգնեցրին, մեկ անգամ նույնիսկ տղայիս թաքցրի, որ չտեսնեն»:
Փետրվարի 22-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 42 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին՝ խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դանակահարություն Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի զուգարանում:
Փետրվարի 19-ին Ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում նորածին երեխային դիակ կա։ Ոստիկանության մեկնած օպերտիվ խումբը հայտնաբերել է նորածին տղայի կիսաայրված դի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գյումրու ավագանին անցած տարեվերջին հաստատեց 2016 թվականի համայնքային բյուջեն` ծախսերն ու եկամուտներն հավասարազոր են, այն կազմում է 3 մլրդ 106 մլն դրամ:
Ակցիա՝ Բաղրամյանի 26-ի մոտ. «Ա1+»
Զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով իրականացված «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը, հիշեցնենք, կշնորհվի մարդկանց, ովքեր իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:
Խուզարկությամբ կնոջ ներքնաշորից կեղծ 20.000 դրամանոցներ հայտնաբերվեցին:
Այնուհետև հիշյալ ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ըստ փաստաթղթերի, իբր, 2013թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18:33-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով նույն ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ քրեական գործում առկա տեղեկատվությունից երևում է սպանված Արթուր Սաֆարյանի սերտ կապը Ռուսաստանի հետ: Նա նշեց, որ այս ուղղությամբ քննությունը չի խորացել՝ իմանալու համար՝ Ռուսաստանում կայի՞ն մարդիկ, որոնց մոտ դրդապատճառներ են եղել՝ սպանությունը կազմակերպելու կամ կատարելու համար:
Կողոպտիչը մի դեպքում կին էր, երկրորդում՝ երիտասարդ:
Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատ գյուղի ֆերմայի դիմաց կռիվ է:
Կյանքի 72-րդ տարում մահացել է ականավոր պատմաբան, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Շատ դեպքերում այսօր ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ և այդ մասին պետք է հստակ տեղեկացնել հանրությանը: Քաղաքաշինության մասով բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը պետք է ներկայացվեն հանրային քննարկման, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը պետ ք է տրվեն ավելի հստակեցված», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ մասնավորապես Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առևանգելու, ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը` փայտյա վառարանի թերայրումից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար եւ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Թմրամոլները՝ ջրատար խողովակում: