Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքը: Այս մասին 168.am-ին հայտնեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում:
Սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս:
ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել:
Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ-Գայ ավտոճանապարհին՝ նոր շուկայի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է բժշկական կենտրոնում մահացած հղի Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Ես իր հետ շփվում եմ դատական նիստերի ընդմիջումների ընթացքում: Երբ որ պետք է, ինքը բավականին ակտիվորեն շփվում է և խոսում է: Պարզապես այս պահին ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինքն ինչպես պետք է իրեն պահի դահլիճում: Որևէ ակտիվ պահելաձև, ինձ թվում է, չի բխում իր կարգավիճակից: Ուրիշ ձև էլ ինչպե՞ս պետք է ինքն իրեն պահի»:
էլեկտրատեխնիկական սարքավորանք արտադրողների ազգային ասոցիացիայի տվյալներով, որոնք վկայակոչում է պարբերագիրը, «կոմպակտ լյումինեսցենտային լամպերի մատակարարումներն անցյալ տարվա համեմատությամբ արդեն այժմ 28 տոկով կրճատվել են, մինչդեռ լուսադիոդային լուսատուների մատակարարումներն աճել են 237 տոկոսով»:
Չեմ հավատում, որ կա մարդ, ով չի հավատում Աստծուն, պարզապես կա մարդ, ով չի արտահայտվում, ով բարդույթավորված է այդ առումով, ով կարծում է, թե հավատալն ամոթ է, կամ ում սերմանել են, թե հիմարություն է հավատալը… Պատճառները շատ տարբեր են: Իմ հայրն աթեիստ է՝ անհավատների անհավատը: Բայց նա ամեն հարցում հավատում է մարդուն: Իսկ ո՞վ է մարդը: Աստծո ստեղծածը: Ես, օրինակ, մարդուն չեմ հավատում: Կարծում եմ, որ ամեն մարդ ստում է:
Ես ու ամուսինս յուրաքանչյուր զինվորի մեջ մեր որդուն ենք տեսնում: Մեր կյանքն անբաժանելիորեն կապվել է հայոց բանակի հետ: Մենք հիմա սիրում ենք այն ամենը, ինչ սիրում էր Արմենը` սահմանը, ծառայությունը, դիրքապահ տղաներին: Ես ուզում եմ վիրավոր զինվորի կողքին լինել, ուզում եմ նրան տալ իմ սերը, մխիթարել, քաջալերել:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներն այդքան մանրամասն լուսաբանեցին Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպումը: Փետրվարի 11-14-ին դա համաշխարհային լրատվության առաջին լուրն էր: Իսկ ռուսական լրատվությունը մինչև այսօր էլ կայացած հանդիպումը որակում է «հազար տարուց մի փոքր պակաս ժամանակահատվածի ամենասպասված իրադարձություն»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը:
«Կերպարս կարճ ժամանակով վերադառնում է խոպանից, սակայն խնդիրներ են առաջանում, և նա մնում է։ Ասեմ ավելին՝ նա ցանկանում է մնալ, քանի որ բազմաթիվ պարքեր ունի»
Փետրվարի 16-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նալբանդյան փողոցում վիճաբանություն է:
Բժշկական միջամտությունից հետո Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 23 շենքից ծուխ է նկատվում:
Փետրվարի 18-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լճեր կոչվող թաղամասում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի փետրվարի 17-ին ռեստորանային համալիրում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Դրամարկղային գործառնությունների մաuին» օրենքում և կանխիկ գործարքների համար սահմանվեց 3 մլն դրամի շեմ, որից բարձր ծավալի գործարքները պետք է կատարվեն բանկային փոխանցումների միջոցով: Դրանով գործադիրը հույս ուներ, որ խոշոր գործարքները կտեղափոխվեն բանկային համակարգ, և արդյունքում՝ կկրճատվեն ստվերային գործարքները:
Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
Փետրվարի 15-ի երեկոյան Երևանի Մոսկովյան փողոցում երեք անձի կողմից հարձակման է ենթարկվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 ակտիվիստ։
Փետրվարի 10-ին՝ «Այսօր» լրատվականն անդրադարձել էր Գյումրու Շիրակացի փողոցի թիվ 33 տանը բռնկված հրդեհին, որի հետևանքով մահացել էր 1938 թ. ծնված Թամարա Ավետիսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կանոնակարգի և էթիկայի խախտում է որակել 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու քայլը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա իրականացված հարձակման գործի նախաքննությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով: Այս մասին «Ակոս» պարբերականին հայտնել է հարձակման զոհ դարձած Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մուրաթ Օրալը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և ստեղծագործող հեղինակ կատարող Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած «Զինվոր Հայրենյաց» մեդալը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հակոբյան և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Ինչպե՞ս հասկանալ՝ «կառուցապատման նախագծերը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվում են, եթե դրանք առնչվում են միայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին» ձևակերպումը: Արդյո՞ք հուշարձանների շուրջ իրականացվող փոփոխությունները չեն համաձայնեցվում: