Բաժիններ՝

«Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ՝ չէ». Միջադեպ Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև միջադեպ եղավ: Փայլակ Ֆահրադյանի պատմելով՝ միջանցքում տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, Մ. Սեդրակյանն ասել է.

«Էս ի՞նչ նախիր է», ինչին ի պատասխան լրագրողն ասել է, որ պետք չէ նման վիրավորական արտահայտություն անել: Ի պատասխան՝ Մ. Սեդրակյանն ասաց.

«Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես, արի գնանք իմ սենյակ խոսանք»: Իսկ լրագրողը հորդորեց տեսախցիկների առաջ խոսել: Հարցին՝ թե ինչո՞ւ է պատգամավորը խուսափում լրագրողներից՝ Սեդրակյանը արձագանքեց. «Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ՝ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29