Բաժիններ՝

19-ամյա զինծառայողի հարազատները չգիտեն՝ ինչից է նա մահացել. «Կա՛մ խփել են, կա՛մ…». news.am

Արցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանի հարազատներին հայտնի չեն նրա մահվան հանգամանքները: Դավիթի հորեղբայրը՝ Ռուբեն Տերտերյանը,NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ստույգ չգիտեն՝ ինչ է պատահել, բայց բացառում են ինքնասպանության վարկածը:

«Նա կյանքը, հարզատներին էնքան շատ էր սիրում, որ նման քայլի ընդունակ չէր, բացառվում է: Մնում է երկու տարբերակ` կամ խփել են, կամ էլ զենքը ձեռքն է եղել,  պատահաբար խաղացել է հետը ու իրեն է կպել: Բայց դա էլ հնարավոր չէ, որովհետեւ նա միամիտ տղա չէր, լավ տիրապետում էր զինքին, առաջին անգամ չէ, որ ձեռքը զենք էր վերցրել»,- ասաց հորեղբայրը:

Հորեղբայրը տեղեկացրեց, որ դեպքից մեկ օր առաջ են ընտանիքի անդամները խոսել Դավիթի հետ: Նա բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ լավ է իրեն զգում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս