Բաժիններ՝

«Էսօր ըստեղ պլե՞ն ենք». Սերյան Սարոյանի դժգոհությունը՝ ԱԺ-ն չլքելու Շարմազանովի հորդորին

Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Օրինագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին զգուշացրեց, որ դեռ ունեն քվեարկություններ և հորդորեց նրանց ԱԺ դահլիճից չբացակայել:

«Էսօր ըստեղ պլե՞ն ենք»,- տեղից նետեց Սեյրան Սարոյանը: «Ձեր նման հերոսները չեն կարող «պլեն» լինել, մենք աշխատում ենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- պաատասխանեց Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս