Կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին. armtimes.com
armtimes.com-ի տեղեկություններով, այսօր կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասել է, որ միակ բանը որ հայտնի է, դա այն է, որ դատարանը Գասպարիի խափանման միջոցը փոխել է եւ կալանավորել.
«Մենք դեռ դատարանի որոշումը չենք ստացել, ինչն արդեն իսկ խախտում է: Այս պահին մենք առանց դատարանի որոշման Վերաքննիչ բողոք են պատրաստվում ներկայացնել»,-ասաց Եգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ այս պահին Վարդգես Գասպարին գտնվում է «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում, որտեղից ըստ ամենայնի կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, ոստիկանները նրան ամեն անգամ բերման էին ենթարկում դատարան՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: