Հռոմի պապը Զիկա վիրուսի պատճառով հակաբեղմնավորիչներն ավելի փոքր չարիք է համարել, քան աբորտը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աբորտը «բացարձակ չարիք» է անվանել, իսկ Զիկա վիրուսով հիվանդանալու դեպքում հղիությունից պաշտպանվելը՝ «պակաս չարիք»: Այս մասին Հռոմի պապն այսօր Մեքսիկայից վերադառնալիս պապական ինքնաթիռում ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է TASS-ը:
«Պետք չէ շփոթել պաշտպանվելու մեղքը աբորտի հետ: Աբորտը ոչ թե գաղափարախոսական խնդիր է, այլ մարդկային: Աբորտն ինքնին չարիք է, դա հանցագործություն է: Սպանություն հանուն փրկության՝ այդպես մաֆիան է վարվում: Պաշտպանվելը պակաս չարիք է»,- ասել է Հռոմի պապը՝ պատասխանելով Զիկա վիրուսի բացասական ազդեցությանը պտղի զարգացման վրա հարցին: