Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա՝ էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:
Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան
եկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին մեր հրապարակումներին ոստիկանությունն արձագանքեց մի բանի օր հետո։
Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որը պայմանավորված է ընդհանուր եվրոպական տարածաշրջանում զգալի աճի հետ՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների:
Դերասան Հովհաննես Ազոյանը վերջերս գինետուն-ռեստորան է բացել։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հենց այդտեղ է դիմավորել Նոր տարին։ «Ամանորը դիմավորել եմ մեր նորաբաց «Voskevaz Wine Time» ռեստորանում կնոջս, ընկերներիս հետ»,- ասել է նա։
Հառնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:
Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Բայց երբ ասվում է` «ճգնաժամ», դա մի կողմից՝ կարող է իսկապես խուճապ առաջացնել, եւ մարդիկ վազեն բանկոմատների մոտ` իրենց փողերը հանելու, իսկ մյուս կողմից` ստիպում է պետություններին ու նույն բանկերին արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ինչը, ի վերջո, տեղի ունեցավ: Հիմա համաճարակն է:
Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն քաղաքական վերնախավում լավ գիտեն, որ հաջորդ ՄԻՊ-ի անուն-ազգանունը հայտնի է միայն մի հոգու, որն այժմ վայելում է ՄԻՊ-ի տեղի համար հայտարարված մարտերի հաճույքը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 4 երիտասարդները հիվանդանոցներ են տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցի 15ա շենքում տեղակայված «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչն էլ ավարտվել է 4 երիտասարդների դանակահարությամբ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ ծննդկան է մահացել։ Կինը կեսարյան հատման էր ենթարկվել, իսկ երեխան այժմ գտնվում է բժշկական կենտրոնում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ուժեղ քամիներ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2015թ. սեպտեմբերի 27-ին Մալաթիայում գտնվող վարագույրների վաճառքի տաղավարում տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտված է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Asekose.am-ի հյուրը դերասան Սարգիս Գրիգորյանն է:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 12-ին, գիշերը ժամը 3-ին, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի 3-րդ շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, ով հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու և հարկադրելու միջոցով Սերժիկ Ս.-ից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքիպաշտպանությանկանոններըխախտելու հետևանքով տուժողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը։ Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18-00-ին, Տիգրան մեծի 12 շենքի, 4-րդ բնակարանում, վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում, հունվարի 14- ին, ժամը 12-00-ից, հուղարկավորությունը` ժամը 14-00-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
Հունվարի 13-ին, ժամը 09.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 04.20-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Մոլդովական փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Հ. Ս.-ը (1992 թ. ծնված) և Յ. Հ.-ը (1991 թ. ծնված):
Քաղաքացի Գագիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հունվարի 13-ին, ժամը 11.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.20-ի սահմաններում թունավորման նախանշաններով Քաջարանի ԲԿ է հոսպիտալացվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ք. Գ.-ը (1991թ. ծնված):
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ:
Հունվարի 12-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942 թ. ծնված Ասյա Գ.-ն:
Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր