Երևան քաղաքի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Տիգրան Ա.-ն դատարանում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պաշտոնատար անձինք անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելուց առաջ, իրեն ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութ` վստահեցնելով, որ դրանցում պատկերված անձինք հանդիսանում են հանցագործություն կատարած անձինք:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 65-ամյա Ս.Մելիքսեթյանի մահվան դեպքի առթիվ, ում դիակը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում հղի կնոջ մահվան դեպքի առթիվ:
Քաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Հունվարի 6-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոնքի պատռված, սալջարդ վերքով և գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել մի տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վայք քաղաքի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:
Հունվարի 8-ին, ժամը 16.53-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի վագոն-տնակներից մեկում անձը չպարզված քաղաքացու դի կա. վագոն-տնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված քրեական գործի նյութերով հարուցված քրեական գործերից մեկով նախաքննությունն ավարտվել է:
Հունվարի 7-ին, ժամը 16-ին, 1940 թ. ծնված Էմիր Կ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ մուտք են գործել Գուգարք գյուղի իր բնակարանն ու գողացել կենցաղային իրեր:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն
«Նախ՝ խոզի գրիպը չի մոլեգնում և հիմնականում էլ մահացու դեպքեր չի ունենում: Իհարկե, մենք առաջին տարին չէ, որ աշխատում ենք այս վարակի և նման վարակների հետ: Ես հիշեցի` մենք 2009-2010թթ. ձմռան ամիսներին նույնպես ունեցանք բավական լուրջ թվեր: Այս տարի նույնպես, այսինքն` սեզոնին բնորոշ հիվանդություն է, ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ մեր շրջապատող երկրներին:
Հունվարի 8-ին, ժամը 08.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշենի ավտոճանապարհի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 9-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայ Ազգային Կոնգրեսից հայտնում են, որ բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ այսօր` հունվարի 8-ին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Հունվարի 8-ին, ժամը ժամը 08.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 47-ամյա տղամարդու՝ Կ.Հովսեփյանի մահվան հանգամանքները, ում դին հայտնաբերվել է հունվարի 5-ին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում։
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից. արձանագրված խախտումների համար վարչական տույժ չի կիրառվի:
Այսօր` հունվարի 8-ին, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ., լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:
Դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հունվարի 7-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն:
Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
ՀՀ կառավարությունը 2015թ. դեկտեմբերի 24-ի նիստում որոշել էր հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր չտեղափոխել:
Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել՝ 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: