Նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, իսկ ներքաղաքական, առավելեւս՝ ինչ-որ հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել:
Հունվարի 14-ին, ժամը 23.22-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին:
Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Երևանում տեղադրված 83 ատրակցիոններն էլ ենթարկվել են ամենամյա փորձաքննության, որից 2-ն է բացասական եզրակացություն ստացել. դրանք «Անառիկ», «Բերդաձոր» կազմակերպությունների կողմից շահագործվող «Զանգակ» և «Բատուտ» ատրակցիոններն են:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել:
ՀՀ նախկին նախագահ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Հունվարի 15-ին, ժամը 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած:
Քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում է տարեկան 229 մարդ։ 2-րդ տեղում Զիմբաբվեն է, այնուհետև Հունգարիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների մասին սոցիալական տեսահոլովակ:
Հունվարի 15-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ձնամաքրման ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 15-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսուհետ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ջուրը տաքացվելու է արևային էներգիայով: Հյուրանոցում տեղադրվել և արդեն շահագործվում է 1,140 վակուումային խողովակներից բաղկացած արևային ջրատաքացուցիչ համակարգ, որը կապահովի տարեկան մոտ 3.5 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար: Համակարգի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Որոշումը հնարավորություն կտա արտոնությունները կիրառել նաև սահմանամերձ ոչ գյուղական համայնքներում, մասնավորապես` Բերդ և Ճամբարակ համայնքներում:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։
Հունվարի 14-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 12-ի ժամը 20.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Վ. Օ.-ը տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Վրաստանի Հանրապետությունում առկա ձնաբքի հետևանքով «Բավրա» սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է:
Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Ագնեսա Բ.-ն և հայտնել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող դեղատնից գողություն է կատարվել:
Նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ: Հետևաբար, արագաչափ սարքը կգործի 60 կմ/ժ արագությունը սահմանվածից ավելի գերազանցելու դեպքում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են երեք անձի դանակահարության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ձերբակալված անչափահասին մեղադրանք է առաջադրվել։
Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ն:
45-ամյա Պետրոս Կարախանյանը ապրում է 3 անչափահաս երեխաների հետ, ծանր պայմաններում: Իրականում, Պետրոսն ունի 6 երեխա, որոնց արդեն 4-5տարի է լքել է մայրը: Այժմ երեխաներին միայնակ մեծացնող հայրը չի կարողանում ապահովել բարեկեցության տարրական պայմաններն անգամ: