
Վրաերթի ենթարկված տղամարդը 7 օր անց մահացել է

Նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 230 էլեկտրասյան դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սերգեյ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Ս. Մանուկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն: