Սևանա լճում կորած ձկնորսին դեռ չեն գտել. մանրամասներ
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ից Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 11.00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 18.30-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 08.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.42-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 11.00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, իսկ 18.40-ին մթության պատճառով դադարեցվել են:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.55-ին ջրափրկարարները մոտորանավակը դուրս են բերել Սևանա լճի խորքից, իսկ ժամը 18.54-ին դուրս են բերել ափ:
Ժամը 19.05-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
***
Նոյեմբերի 9-ին Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 11.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 19.10-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն վաղն առավոտյան:
***
Հիշեցնենք որ, ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։
Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: