Երկու օր առաջ մահացել է Հալեպի հնագույն հյուրանոցներից մեկի՝ «Բարոնի» սեփականատերը՝ Արմեն Մազլումյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, ով քննում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը, քիչ առաջ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Հունվարի 16-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել:
ՀՀ գլխավոր դատախազ գևորգ Կոստանյանի հրամանով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք գործարարների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով նիստի ընթացքում սպանված Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ:
Հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասյօրվա ասուլիսին հաստատեց այն տեղեկությունը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է. «Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է, պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկներ գտնված են, որ զբաղվում են դրանով և վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:
Նիստը բացելով՝ դատավոր Հարություն Մովսեսյանը խնդրեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովին ցույց տալ ձեռքերը:
Այսպես կոչված՝ «բանդայի գործի» շրջանակներում, տեղի ունեցած ձերբակալությունները, հիմնականում ուղղված են, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ կամ ազգադավ քաղաքականության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին:
Հունվարի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սամվել Սարգսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.55-ի սահմաններում Թեղուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, բախվել մետաղյա ցանկապատին և 6 մ բարձրությունից ընկել տներից մեկի այգին:
Արթուր Սաքունցն ասաց, որ ռազմաբազայի անձնակազմն այդ մեկուսարան ազատ ելք ու մուտք ունի, կարող են ճնշումներ և սպառնալիքներ գործածել այնտեղ պահվող մեղադրյալի կամ կասկածյալի վրա:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում շրջում է սուր շնչառական վարակների, H1N1, այսպես կոչված՝ խոզի գրիպի ուրվականը: Որոշ մասնագետների կարծիքով՝ դրանք սեզոնային հերթական սրացումներ են կամ ուղեկցող հիվանդությունների բարդացած դրսևորումներ և պետք չէ խուճապի մատնվել, ոմանց կարծիքով էլ ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է դեռևս ամիսներ առաջ նախապատրաստվեր նման սրացումներին և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացներ:
Հունվարի 18-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատամարտիկ Գագիկ Սադոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել Արթուր Վարդանյանի խմբի տղաների հետ իր հանդիպման և զրույցի մասին:
«Դրանք վիրուսներ են, որոնք մտնում են համակարգչի մեջ և բոլոր ֆայլերը կոդավորում են: Վերականգնելու համար մարդը ստիպված է հիպերավազակներին գումար վճարել, սակայն մեկ-մեկ վերականգնում են, մեկ-մեկ՝ ոչ»:
Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը:
Երբ դպրոցները սկսեցին ֆինանսավորվել աշակերտ թվով ու դարձան ՊՈԱԿ-ներ, դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ և դպրոցի տնօրենը հաշվետու էր լինելու կառավարման խորհրդին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արագածոտն եւ Լոռու մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:
15.01.2016թ. արտադրված «Մարիաննա» կաթնաշոռի միջից առավոտյան տեսեք, ինչ դուրս եկավ. պոլիէթիլենի շատ կոշտ ու բավական մեծ կտոր, որ պատահաբար կաթնաշոռի հետ ուտելու դեպքում մարդու կոկորդն ու կերակրափողը, լավագուն դեպքում, վնասվելու էին, կամ մարդը խեղդվելու էր։ Էլ չասեմ, որ պատկերացնելն անգամ սարսափեցնող է, եթե ուտողը հանկարծ մանկահասակ երեխա լիներ։ Հաստատ խեղդվելու էր։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Civil voice» ՀԿ կոչ է անում հակակոռուպցիոն մարմիններին քննության առնել վերը նշված փաստերը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Հունվարի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Նուբար Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 17-ին երկու ամսական երեխա է մահացել:
Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը կմեկնարկի րոպեներ անց՝ կրկին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 18-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 1-ին փակուղում` Կենտրոն նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:
Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով:
Հունվարի 18-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: