Բաժիններ՝

«Ի՞նչ ասեմ, ես էլ Ձեր օրին եմ». Գալուստ Սահակյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բողոքեց, որ Հ1 հեռուստաընկերությունը 5 տարվա մեջ ոչ մի անգամ իր հայտարարությունները և հարցուպատասխանները չի ցուցադրել։

«Ե՞րբ կընձեռվի հնարավորություն՝ պարզելու, թե երրորդ օրվա վերջում Ազգային ժողովի կողմից  վճարված գումարներով պատվիրված հեռուստաեթերի ընթացքում 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտին 5 տարվա մեջ ոչ մի անգամ Հանրային հեռուստատեսության կողմից իմ հայտարարություններն ու հարցուպատասխանը չցուցադրած Հ1-ը, գոնե հակաադրբեջանական կոնվենցիայիս մասին հայտարարությունը ե՞րբ է ցուցադրելու, ցուցադրելո՞ւ է, թե՞ ոչ»,- հայտարարեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ի՞նչ ասեմ, նորից նույնը կրկնեմ, ես էլ Ձեր օրին եմ։ Այնպես որ, մի շարունակեք»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս