«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ դառնալ ՊՊԾ գնդում գտնվող անձանց և ՀՀ իշխանությունների միջև: Նա առաջարկում է իր օժանդակությունը՝ ասելով, թե որքան շատ մարդ ներգրավվի բանակցությունների մեջ, այնքան լավ: Նրա խոսքով՝ զենքերը վայր դնելու մասին կոչերով խնդիրը չի լուծվելու, պետք է բանակցել:
Հուլիսի 29-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ միջհամայնքային ճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, առկա է հետագա քարաթափման վտանգ:
Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:
«Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները հանդիպել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ըստ պաշտոնական վարկածի իրավապահներին հանձնված Արամ Հակոբյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ուներ և դժվարությամբ էր շարժվում։
Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Արդեն 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պետականությունը կանգնած է վտանգի առաջ, և պետք է ուղիներ որոնել՝ հանգուցալուծումը հնարավորինս հարթ իրականացնելու համար։ Նա նշեց, որ մշակված փաստաթուղթը բավական հում է, իրենք չեն ասում, թե այս փաստաթուղթը բոլոր հարցերի լուծման դեղատոմսն է, դրա շուրջ ցանկանում են քննարկումներ կազմակերպել, բարելավել այն։ Ավետիք Իշխանյանն ասաց, որ չեն հավակնում միջնորդ լինել, չեն ձգտում իշխանության, պարզապես անհանգստացած են և ցանկանում են առաջարկություններ ներկայացնել։
Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկն ասել է, որ փաստաբանի հետ այժմ գնում են «Էրեբունի» ՁՊՎ քննիչի որոշումը հանձնելու, որից հետո Լեւոն Բարսեղյանն ազատության մեջ կլինի:
Անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
«Ես միշտ սիրել եմ հրապարակային գործունէութիւնը եւ ուրախ եմ, որ Ալբերտ Բաղդասարեանը նախընտրեց հրապարակայնօրէն արտայայտուել։ Ես շատ լաւ ծանօթ եմ քարոզչագործեալկերպերին, ուստի ասեմ, որ նենգասէր հակառակորդների սիրած տարբերակն է դիմացինին հարկադրել պաշտպանուել եւ արդարանալ։ Ամերիկայում սա սիրում են։ Դա յաղթանակի կէսն է համարւում։ Քանի որ նախընտրական պայքարի մէջ չենք, գոնէ այդ շահարկումը հիմնաւոր չի լինի։ Յուսով եմ, որ ես, Ալբերտ Բաղդասարեանը եւ ԽՈՐՀՐԴՈՒՄ ընդգրկուած այն անձինք, ովքեր հետին նկատառումներով չեն առաջնորդւում, կը յիշեն այս։ Այնուամենայնիւ մի քանի եղբայրական դիտողութիւններ ունեմ»։
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2016-ի առաջին կիսամյակի դրությամբ 2 միլիոն 995.1 հազար մարդ է: Այդ թվում` 1 միլիոն 905.7 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 միլիոն 089.4 հազարը գյուղական: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվա կանի հունվար-հունիսին» հրապարակման տվյալները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան` Քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս/թ ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքնված պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել է, որ Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում, իր պաշտպանյալը կարող այրան վարակ ստանալ:
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:
Հուլիսի 21-ին Երևանում կեսարյան հատումով ծննդաբերած և մահացած Նաիրա Աբգարյանի երկու երեխաները մնացել են առանց մայրական խնամքի: Նաիրայի ամուսինը՝ Արմենը, արցախյան ազատամարտի մասնակից է և հաշմանդամ, ընտանիքը գոյության միջոցներ գրեթե չունի:
«Բազմաթիվ սրտացավ մարդկանց պես համակարգիչի առջևից չեմ հեռանում այս օրերին։ Իսկապես ծանր օրեր են։ Ալեքի ձերբակալությունը մարդկային իրավունքի կոպիտ խախտում եմ համարում»,- ասաց Սեդա Մելքոնյանը՝ անդրադառնալով քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությանը»։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին:
Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը: Նախագիծը ներկայացրեց նախարար Դավիթ Լոքյանը:
«Սիրելի Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է, Արթուր: Արի, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ամեն ինչ վերջացած է: Հայկը վերջնականապես կպարտվի Բելին»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծանրաբեռնվածության պատճառով ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից և առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում ընտրել նոր խորհրդի նախագահ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օգոստոսից 1000 դրամով բարձրացվում է անապահով ընտանիքների նպաստի չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու նպատակով:
Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28ին սնունդ է հասցվել: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց «Շատպ օգնություն» ՓԲԸի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: