![](/banners/BeFunky-design.jpg)
ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28ին սնունդ ու դեղորայք են հասցվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Untitled-1-47.jpg)
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28ին սնունդ է հասցվել: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց «Շատպ օգնություն» ՓԲԸի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«ՊՊԾ գնդում բժիշկների հետ խոսել եմ, իհարկե, շատ բան չեն կարողանում ասել, բայց կարծես թե լավ են: Երեկ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար դեղորայք ենք կարողացել փոխանցել: Այսօր էլ օրը բացվի տեսնենք ինչ ենք անում»,
ասաց Թագուգի Ստեփանյանը:
Հուլիսի 17ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:
Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ պահվածները բաց են թողնվել մեկ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 27ին գնդի տարածքում երկու վիրավորների օգնություն ցուցաբերելու համար իրավապահները հորդորել են նրանց տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված անձինք հրաժարվել են, իսկ գունդ մեկնած բժիշկներին պատանդ են վերցրել: