Բաժիններ՝

«Ալբերտ Բաղդասարեանին ուզում եմ բարեկամաբար յիշեցնել, որ չէի կարող իմ նախաձեռնութեամբ գնալ մի տեղ, որտեղ հրաւիրուած չլինէի». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես միշտ սիրել եմ հրապարակային գործունէութիւնը եւ ուրախ եմ, որ Ալբերտ Բաղդասարեանը նախընտրեց հրապարակայնօրէն արտայայտուել։ Ես շատ լաւ ծանօթ եմ քարոզչագործեալկերպերին, ուստի ասեմ, որ նենգասէր հակառակորդների սիրած տարբերակն է դիմացինին հարկադրել պաշտպանուել եւ արդարանալ։ Ամերիկայում սա սիրում են։ Դա յաղթանակի կէսն է համարւում։ Քանի որ նախընտրական պայքարի մէջ չենք, գոնէ այդ շահարկումը հիմնաւոր չի լինի։ Յուսով եմ, որ ես, Ալբերտ Բաղդասարեանը եւ ԽՈՐՀՐԴՈՒՄ ընդգրկուած այն անձինք, ովքեր հետին նկատառումներով չեն առաջնորդւում, կը յիշեն այս։ Այնուամենայնիւ մի քանի եղբայրական դիտողութիւններ ունեմ։

Ալբերտ Բաղդասարյանը գրում է. «Պարույր Հայրիկյանի մասին. Պարույրը սեփական նախաձեռնությամբ ընդգրկվեց նախաձեռնող խմբի կազմ ու ամբողջությամբ պահպանել է ընդունված պայմանավորվածությունները, ինչպես բոլոր մնացածներս»:

Ես Ալբերտ Բաղդասարեանին ուզում եմ բարեկամաբար յիշեցնել, որ չէի կարող իմ նախաձեռնութեամբ գնալ մի տեղ, որտեղ հրաւիրուած չլինէի։ Պահպանուած են իր նամակները, որոնցով նա ինձ հրաւիրում է մասնակցել համագործակցութեան ( Ի դէպ անունը՝ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ, իմ առաջարկածն է որպէս նախնական, որպէսզի փակուղում չյայտնուէնք)։ Չնայած նման մի բան մի քանի շաբաթ առաջ անկախ իրավիճակի շիկացումից, ես էլ իրեն էի առաջարկել (ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ միաւորում) ու մնացել անպատասխան, ես հրաւէրին արձագանքեցի դրական, որովհետեւ առաջին՝ ընդունում էի կարեւորութիւնը եւ երկրորդ՝ բարդոյթներ չունեմ։

Յետոյ հարգելի Ալբերտը գրում է՝ «Տուն գնալու որոշումը, որն ի վերջո հրապարակեց նաև Ալեք Ենիգոմշյանը, համաձայն եմ, որ Պարույրը չպետք է հրապարակեր, ելնելով ցուցարարների ակնկալիքների հետ հակառակ լինելուց»:

Վստահ եմ, եթէ մէկ անգամ էլ կարդա այս արտայայտութիւնը, կը գտնի որ աւելորդ բան է գրել։ Հարթակը քննարկումների համար է, ոչ թէ՝ մէկ-երկու հոգու հաճոյանալու տեղ։ Ես բոլորին էի դիմում եւ ոչ այնքան ասում, որքան հարցնում…

Այստեղ գործընկերս նաեւ թիւրիմացութեան մէջ է։ Այդ թոհ ու բոհի մէջ բոլորին մի տեղ հաւաքելը դժուար էր, բայց որքան ստացուեց, արուեց։ Եւ հաւաքուածներով յայտարարի գալուց յետոյ է, որ մարդկանց ասուեց գործը շարունակելու եւ յաջորդ օրը մի ժամ շուտ գալու մասին։ Դա տեղում կայացած թէեւ ոչ լիարժեք սակայն քննարկման արդիւնք էր, քննարկման արդիւնք։ Ենիգոմշեանի խօսքերով «շատ խոհեմ»։ Որեւէ այլ առաջարկ չի քննարկուել։ Կարծիքնե՞ր միշտ էլ կան ու կը լինեն։ Ցուցարարները մեր միասնական որոշումը ողջունել են. չեն բողոքել նաեւ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇԵԱՆԻ ԵՒ իր՝ ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԻ վաղը հանդիպելու հերթական որոշման դէմ։

«Այդ մասին ես Պարույրին զգուշացրեցի»:

Սիերլի Ալբերտը անցեալի անկատարը շփոթում է անցեալ կատարեալի հետ։ Նա յաջորդ օրն է ինձ ասել, որ լաւ կը լիներ, որ ուրիշը փակեր այդ օրուայ հանդիպումը, որովհետեւ մարդիկ կան, որ <<առիթի են սպասում իմ վրայ հարձակուելու համար>>։
Խնդրում եմ գրածս որեւէ կերպ չընկալել որպէս թշնամանքի դրսեւորում։ Ես միայն յիշեցնում եմ։ Եղել է խօսակցութիւն, բայց յետոյ։

Բացի այս տողերից, «Ու Պարույրին մեղադրել ինչ- ինչ մեղքերի մեջ, Շարժման ու Սասնա ծռերի հետ կապված, անարդար է» ուրիշ բան գրել պէտք չէր, որովհետեւ մեր հակառակորդին է պէտք միայն, որ մենք բան ու գործ թողած «ռազբորկա»-ներով զբաղուենք։ Ինքն էլ գրել է՝ «… երկրորդական հարցերով առաջնորդվելով, հաստատ հաջողության չենք հասնի»:

Ուզում եմ, որ ընկերներիս հասկանալի լինի իմ հանդուրժողական կեցուածքը։ Բացի նրանից, որ դա է եղբայրների մանաւանդ մոլորեալ եղբայրների նկատմամբ վարուելակերպի մեր հայրերից աւանդուած կարգը, չեմ մոռանում Պաւլիկ Մանուկեանի «ՀԱՅՐԱԿԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԵԱՄԲ բոլորին վերաբերելու» ինձ ուղղուած խօսքերին։ Հաւատում եմ, որ դրանք իրենից լսածս վերջին խօսքերը չեն լինի ու շատ շուտով մենք ականատեսը կլինենք ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման։

Յ. Գ. Այս նիւթը նոր էի տեղադրել, երբ մէկը գրեց՝ «Չե՞ս կարծում որ Ալբերտն էր սարքել այս ամենը։ Պատասխանեցի՝ ՈՉ։ Դէ ուրեմն իմացիր. հիմա խորացնում է գրելով, որ «չպէտք է ելոյթ ունենար…», որի մասին ինքն էլ քեզ ասել է»։

ԻՄ սկզբունքային պատասխանն է՝ ԱՌԱՋ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ՍԻՐՈՎ (որ նշանակում է նաեւ ներողամտութեամբ) եւ ՀԱՒԱՏՈՎ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս