Սարի թաղում ոստիկանների գործողությունների հետևանքով տուժել են նաև ռուսական Life-ի (LifeNews) օպերատորը, որը նկարահանել է տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդվում է, որ նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, ցուցաբերվել է օգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-ին, ժամը 22.48-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ոստիկանության մի ծառայող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից դուրս հրազենային վնսավածք է ստացել։
Մի քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինված անհայտ մարդկանց կողմից հետապնդվում են կայքի նկարահանող խմբի անդամները և ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Նորքի հիվանդանոցում վիրավորվածների թիվն աճում է. «Մարդկանց աչքերն են դուրս եկել, թև ու ոտքերն են կոտրվել… Հորս արմունկի ոսկորնա ջարդվել»:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Լարված իրավիճակ Սարի թաղում և Խորենացի փողոցում․ ՈՒՂԻՂ միացում
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 29-ին ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված […]
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:
Սարի թաղում քիչ առաջ տներից մեկում ծխանռնակներ են ընկել, ինչի հետեւանքով տան անդամները վնասվածքներ են ստացել:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ:
Այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում իրականացվում են գործողություններ, որի մասին հստակ որեւէ մեկը ոչինչ չգիտի:
Ոստիկանությունը սկսեց կրակոցներ արձակել: Մի քանի կրակոցից հետո ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական շարքերն առաջ են գալիս Խորենացի փողոցով: Գնդի տարածքից լսվում են պայթյունների ձայներ:
Խորենացի փողոցում իրավիճակը ներկայումս շատ լարված է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմա
Ճեղքելով ոստիկանական պատնեշը և անակնկալի բերելով ոստիկաններին՝ ցուցարարների մի մասը կարողացավ բարձրանալ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք:
Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
Հուլիսի 29-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն։
Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Ազատության հրապարակում հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց:
Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոց բերվեցին մոտ 2 տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնք իրենց մոտ ունեն վահաններ, սաղավարտներ, հակագազներ, հակահրդեհային միջոցներ եւ այլ պարագաներ: