168.am-ի աղբյուրները, հաստատելով տեղեկությունը, նշեցին, որ ամեն ինչ վերահսկվում է, համապատասխան գործողություններ են իրականացվում, սակայն սխալ են այն տեղեկությունները, թե օդանավակայան տանող ճանապարհները փակ են:
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մասնագիտական պարտականությունները կատարելիս պատանդ վերցրած չորս բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել»:
Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:
Ուղիղ միացում՝ Ազատության հրապարկից։
Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը
Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետևանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Նյու Յորքի գրասենյակը մեկնաբանում է Երևանի Էրեբունի համայնքի Ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը։
Րոպեներ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն տարածեց, որ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ բերման են ենթարկել ԱԱԾ։
Այսօր՝ հուլիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:
Ըստ Ե. Գլումովի՝ «անհասկանալի» վիճակ է Խորենացի փողոցի վրա, որովհետև «անհասկանալի մարդիկ անհասկանալի բաներ են խոսում»
168.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանը որոշել է կալանավորել Արամ Մանուկյանին 2 ամսով։
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի, «Ա1+»ի և 1in.am-ի ուիղ թողարկումներով։
Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։
ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը իրենց համախոհներին քիչ առաջ տեղեկացրել են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում։ Զրուցարանի խոսակցության ավարտ
Ի նշան Խորենացու փողոցում կատարվող դեպքերի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ նստել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:
Հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:
Քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունն արդեն պետք է քննության առարկա դառնա: Իսկ Պավել Մանուկյանը, չնայած՝ իր այդ ծանր առողջական վիճակին, հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իրեն բերեն դատարան: Իր նկատմամբ էլ առկա է միջնորդություն:
168.am-ի հետ զրույցում նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Խորենացի փողոցի ՊՊԾ գունդ տանող հատվածում այսօր հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին: Այս մասին 168.am-ին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հրաժարվելով մանրամասներ նշել:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով այս տարվա մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում կտրամադրվի Մատաղիսի գործով արդարացված ամբաստանյալներին:
«Սասնա ծռերը» պետք է իրենց անելիքն իմանան՝ անեն: Այս պահին շատ բաներ անհասկանալի են:
Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։
Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում են ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին նշվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:
Դերասան Հովհաննես Ազոյանն իր զայրույթն է արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրագոչ հայտարարություններ են անում, սակայն, երբ գալիս է գործելու պահը, ետ են քաշվում: