Պավլիկ Մանուկյանի որդին ծանր վիճակում է. առողջությանը վտանգ է սպառնում է. պաշտպան
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել է, որ Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում, իր պաշտպանյալը կարող այրան վարակ ստանալ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանին ուղղված դիմում-պահանջում Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ վիրահատությունից մեկ օր չանցած Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահավում է ծանր, պատգարակով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«28.07.2016թ» այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցներն ինձ ոիղեկցեցին, իմ պաշտպանյալի, այսպես կոչված, «հիվանդասենյակ», որևէ որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար:
Նախ՝ այդ սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսբնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծյրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ: Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով»,- նշել է Ինեսա Պետրոսյանը: