«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ»

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան` Քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս/թ ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքնված պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ: (Ի դեպ այս ուղղությամբ կատարված աշխատանքները պարբերաբար լուսաբանվել են Քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքէջում)

Մասնավորապես, հուլիսի 7-ին և 26-ին, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել են ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:

Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կրում են շարունակական բնույթ, և այսուհետ ևս դրանք կկատարվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը:

qreakataroxaka (1) qreakataroxaka (2)

Կից հրապարակում ենք «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի կողմից տրամադրված 2016թ.-ի` ծառայությունների մատուցման թերթիկները:

13871848_1149654771768476_725246285_n 13866511_1149654765101810_1079996467_n

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս