Բաժիններ՝

«Ալեքի ձերբակալությունը մարդկային իրավունքի կոպիտ խախտում է». Սեդա Մելքոնյան. «Արևելք»

Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը, «Արևելքի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առթիվ՝ նշելով, որ զգում է, թե ինչ ծանր օրեր է ապրում Հայաստանը.  «Բազմաթիվ սրտացավ մարդկանց պես համակարգիչի առջևից չեմ հեռանում այս օրերին։ Իսկապես ծանր օրեր են։ Ալեքի ձերբակալությունը մարդկային իրավունքի կոպիտ խախտում եմ համարում»,- ասաց Սեդա Մելքոնյանը՝ անդրադառնալով քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությանը։

Մի պահ քաղաքական նկատառումները մեկ կողմ թողնելով՝ մարդկային առումով արդենիսկ անընդունելի է նման արարքը: Երբ հաշմանդամության պայմանները անտեսելով հաշմանդամի հետ վարվում են սովորական մարդու պես, դա արդեն հավասար է բանտային կտտանքների ենթարկելուն։ Օրեր շարունակ մեկուսարանի մեջ պահել մեկը, որ ինքնուրույն սնվելու կարողություն անգամ չունի, եթե չարաչարանք չի, ապա ի՞նչ է։ Ամբողջովին անընդունելի եմ համարում կատարվածը»,- իր վրդովմունքը հայտնեց Սեդա Մելքոնյանը, ավելացնելով, որ  քաղաքական ոչ մի լուրջ հիմք չի տեսնում նման ձերբակալության  համար։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմել են նաև Մոնթե Մելքոնյանի եղբայրն ու հարազատները՝ խնդրելով ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031