Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 995.1 հազար է
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2016-ի առաջին կիսամյակի դրությամբ 2 միլիոն 995.1 հազար մարդ է: Այդ թվում` 1 միլիոն 905.7 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 միլիոն 089.4 հազարը գյուղական: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվա կանի հունվար-հունիսին» հրապարակման տվյալները:
Նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 10.4 հազար մարդով, իսկ 2016թ. տարեսկզբի համեմատ` (2 998.6 հազ. մարդ) նվազել է 3.5 հազար մարդով: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն, 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է բնակչության հաշվառման/ հաշվառումից հանելու 27 հազար 491 գործողություն:
Հաշվառման գործողություններից՝ 73.4 տոկոսն իրականացվել է ՀՀ բնակավայրերի հասցեներով (այդ թվում՝ 83.5 տոկոսը կազմել են ներհանրապետական տեղաշարժերը), իսկ 26.6 տոկոսը՝ օտարերկրյա պետություններում իրենց բնակության հասցեով: Հաշվառումից հանելու գործողություններից՝ 66 տոկոսն իրականացվել են ՀՀ բնակավայրերի հասցեներից, 8.1 տոկոսը՝ օտարերկրյա պետության, 25.9 տոկոսի դեպքում բնակավայրի հասցե նշված չի եղել: