Բաժիններ՝

Օգոստոսից 1000 դրամով կբարձրացվի անապահով ընտանիքների նպաստի չափը

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օգոստոսից 1000 դրամով բարձրացվում է անապահով ընտանիքների նպաստի չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու նպատակով: Նա հիշեցրեց, որ երբ անցած տարի էլեկտրաէներգիան թանկացավ, կառավարությունը` «Տաշիր» ընկերության հետ միասին, սուբսիդավորեց մինչև 250 կՎտ ժամ էլեկտրաէներգիա ծախսող ընտանիքներին, սակայն այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան էժանանում է 2.50 դրամով և, փաստացի, այդ ընտանիքների համար էլեկտրաէներգիան թանկանալու է 4.32 դրամով, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի:

Նախագծի նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել: Հ.Աբրահամյանի խոսքով` այդպիսով կհատուցվի շուրջ 112300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

Ստացվում է, որ անապահովների նպաստների միջին ամսական չափը 30350 դրամից կդառնա 31350 դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս