ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ նախ՝ բերման է ենթարկվել 37, ապա՝ ևս 29 քաղաքացի:
Երեկվանից ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլև բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ողջ աշխարհում:
Ոչ շատ հեռու՝ հարևան Վրաստանում անհասկանալի իրադարձություններ են ծավալվում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վրացական մի քանի գյուղերի բնակիչներ վախի ու հուզմունքի մթնոլորտի մեջ են ապրում:
Լևոն Բարսեղյանի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը` անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ձերբակալմանը: Փաստաբանը նաև հրապարակել է այն գրությունը, որ Լևոն Բարսեղյանը թողել էր ձերբակալումից հետո:
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը շրջանների մեծ մասում` առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սակայն Ա.Ահարոնյանը հրաժարվեց հստակեցնել, թե մասնավորապես Մարգարիտա Կարապետյանի այս արարքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացվում է, թե ոչ
Երբ խոսում ենք խաղաղ հանգուցալուծումից, պետք է հասկանանք, որ իշխանությունները փակուղային վիճակի առաջ են կանգնած: Խաղաղ ելք հնարավոր է միայն իշխանությունների հրաժարականի դեպքում:
Ալեք Ենիգոմշյանին երեկվանից անօրինակ կերպով պահում են ԱԱԾ-ում: Նրան ձերբակալել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով: Նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է:
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Դերասան Գարիկ Պապոյանն անդրադարձել է Պավլիկ Մանուկյանին վիրավորելու փաստին: Նախօրեին ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով Մանուկյանը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան և Շահինյան 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1947 թ. ծնված Լիդիա Լևենտովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 27-ին, ժամը 16.50-ին, «Բելառուս» մակնիշի տրակտորը Տավուշի մարզի Մովսես գյուղի «Մեծ քոլ» կոչվող հանդամասի թեք հատվածում գլորվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1982 թ. ծնված Արման Ապրեսյանը, տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գ.Մանվելյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ձերբակալվել։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»` տեսակցելու Պավել Մանուկյանի որդուն և կալանքի տակ գտնվող այլ անձանց:
Հուլիսի 27-ին, ժամը 09.30-ին, «Կիա-Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսական Առաջին ալիքի անդրադարձը՝ երևանյան վերջին դեպքերին:
Ընթացիկ տարվա հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 268 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 160 տոննայի դիմաց:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Սիրիայի հայաշատ Լաթաքիա քաղաք:
Երեկ ձերբակալվել է Ալեք Ենիգոմյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանի խոսքով` Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում:
Ոստիկանությունը պետք է ֆիքսի մեկ բան, ժողովուրդը թշնամի չէ…..
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
168.am-ի հետ զրւյցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Արամ Մանուկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի ջրամատակարարումը:
Այսօր Խորենացի փողոցի ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդ տանող հատվածում ոստիկանական ուժերը քաղաքացիներին բերման էին ենթարկում: Բերման ենթարկվողները հիմնականում կանայք էին ու տարեց տղամարդիկ:
«Բերման ենթարկվածները բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով». ՄԻՊ Ոստիկանության Կենտրոնի բաժնում բերման ենթարկվածներ չկան։
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում էր քաղաքացիների հետ:
Հանրահավաքը Ազատության հրապարակում, օր 10-րդ:
Վերջին 10 օրերին Երևանում ծավալվող բողոքի շարժումը քաղաքացիական պատերազմի սկիզբ չէ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։
Տուրիստական ընկերությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: