Բաժիններ՝

Ծննդաբերությունից հետո մահացած Նաիրայի զույգ երեխաները օգնության կարիք ունեն

Հուլիսի 21-ին Երևանում կեսարյան հատումով ծննդաբերած և մահացած Նաիրա Աբգարյանի երկու երեխաները մնացել են առանց մայրական խնամքի: Նաիրայի ամուսինը՝ Արմենը, արցախյան ազատամարտի մասնակից է և հաշմանդամ, ընտանիքը գոյության միջոցներ գրեթե չունի: Մի խումբ մարդիկ հանդես են եկել երեխաներին օգնելու նախաձեռնությամբ:

«Բարի մամա» կազմակերպությունից Մարինա Ադուլյան-Անդրյանը գրում է.

«Այս երկու հրեշտակների մաման իրենց 6 տարի սպասելուց հետո մահացել է: Հայրը առաջին կարգի հաշմանդամ է, Արցախի պատերազմի հերոս:

Երկվորյակ եղբայրները՝ Մարտին և Մարկ

martin

Նաիրան` մայրը, Բաբլոյան կենտրոնում ֆիզիոթերապևտ էր ու օգնել է բազմաթիվ երեխաների: Բաբլոյանը խոստացել է վճարել 6 ամսվա գիշերային ու ցերեկային դայակի վճարը: Ցերեկները նաև հայրիկը ու տարեց սկեսուրը կխնամեն: Նաիրան տան միակ աշխատողն էր:

Պատմության մասին տեղեկացել եմ մի քանի ծնողներից, որոնց հաշմանդամ երեխաներին Նաիրան ոտքի էր կանգնեցրել, իսկ երեկ երեխաների տատիկը ճարահատյալ ընկել էր տարբեր կազմակերպությունների դռներ ու աղաչում էր երեխաներին օգնել կաթիկով ու տակդիրով, քանի որ իրենց միակ եկամուտն այս պահին Արմենի ու իր թոշակն է:
Բարիներ ջան, ես գիտեմ ինչ դժվար է մեկ երեխայի պահել: Իսկ այստեղ զույգ երեխաներ են, անօգնական, առանց մայրական ջերմության մնացած…
Ես կարծում եմ, որ բոլորս պետք է մի քիչ գոնե օգնենք:

Տակդիրն ու «Սիմիլակ 1»-ը կարող եք թողնել «Բարի տնակում»՝ Երևան Մոլ, գլխավորմուտքից ձախ, 3-րդ հարկ:

Շնորհակալություն իմ և ողջ «Բարի մամայի» անունից»:

Նաիրան և Արմենը՝ իրենց հարսանիքի օրը, վեց տարի առաջ

ARMEN

Երեխաների համար օգնություն կազմակերպողները այցելել են Նաիրայի ամուսնուն և սկեսուրին, տեսանյութում տիկին Ռոզան ներկայացնում է ընտանիքի վիճակը.

https://www.youtube.com/watch?v=Zz-fSZh4htE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս