Բաժիններ՝

Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ դառնալ ՊՊԾ գնդում գտնվող անձանց և ՀՀ իշխանությունների միջև: Նա առաջարկում է իր օժանդակությունը՝ ասելով, թե որքան շատ մարդ ներգրավվի բանակցությունների մեջ, այնքան լավ: Նրա խոսքով՝ զենքերը վայր դնելու մասին կոչերով խնդիրը չի լուծվելու, պետք է բանակցել: «Քանի որ վերջին իրադարձությունները վերլուծելով հասկանում եմ, որ ինչ կատարվում է, վտանգավոր փուլ կարող է մտնել, ուստի  խնդիրը քաղաքական հարթակ պետք է տեղափոխել, ամենակարեւորն է, որ բանակցային պրոցեսը սկսվի, այդ հարցում ես ինձ ամենաշահագրգիռ անձն եմ համարում՝ և որպես Կյուրեղյանների հայր, և որպես քաղաքացի: Այդ հարցը լուծելու համար առաջարկում եմ իմ օժանդակությունն ու միջնորդությունը, որ բանակցությունները վերսկսվեն»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031