Բաժիններ՝

«Բավականին աշխատանք է կատարվել այս ռազմավարության վրա, ճիշտ ուղու վրա ենք». Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը: Նախագիծը ներկայացրեց նախարար Դավիթ Լոքյանը:

Ըստ նրա` նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու անհրաժեշտությամբ: Նախարարը նշեց, որ հայեցակարգի հիմնական նպատակները համահունչ են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական ապահովության համակարգի բարելավում և պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում, որոնք իրենց հերթին համահունչ են նաև ԵՄ 2020թ. ռազմավարության թեմատիկ նպատակներին:

«Բավականին աշխատանք է կատարվել այս ռազմավարության վրա, ճիշտ ուղու վրա ենք»,- նկատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031