Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Գյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է:
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։
«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։ «Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գևորգյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որը գումարը նվիրաբերությամբ կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:Միջոցներն ուղղվեցին կառավարության պահուստային ֆոնդից:
Հայաստանի ռուսական ռազմակայանում Տանկիստի օրվա տոնի սահմանման 70-ամյակի նախօրյակին «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են տանկային ստորաբաժանումների հատուկ մարտավարական պարապմունքները: Ուսումնական միջոցառումներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ՝ Տ-72Բ տանկերի անձնակազմերից:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
«Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, շատ կարևոր փաստ է, ազատության արտահայտում։ Հաճախ մեզ թվում է, որ այդ հռչակագրով գործն ավարտվում է, բայց իրականում նոր է սկսվում, որովհետև յուրաքանչյուր փաստաթուղթ արժևորվում է միայն այն ժամանակ, երբ լցվում է համապատասխան բովանդակությամբ, երբ իրականում կյանքը համապատասխանում է ընդունվածին»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությույնյանն ասաց, որ հիմնական իրավական դիրքորոշումներից մեկն այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու իրենց իրավունքից։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Աղավնաձոր գյուղի տներից մեկում հայտնաբերել են 1978 թ. ծնված Հմայակ Թադևոսյանին:
Կառավարության նախորդ նիստերից մեկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր պարզել ՄԻԵԴ վճիռներով ՀՀ պետբյուջեից վճարվող գումարների հետ կապված իրավիճակը: Այսօր գործադիրի նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ արդարադատության նախարարության տվյալներով` 2014 թ. եղել է 4 վճիռ, որոնցով վճարվել է 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին` 8 վճիռ և 86 հազար եվրո, 2016-ին` 8 վճիռ և 83 հազար եվրո հատուցման գումար:
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանատության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։ Դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ։
«Մենք պիտի Էջմիածինը մաքրենք Մանվելից եւ մանվելիզմից». սա Էջմիածնի քաղաքապետի թեկնածու առաջադրված, այժմ գործազուրկ (ժամանակին աշխատել է ջրմուղում) 47-ամյա Արթուր Թումանյանի տեսլականն է՝ սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրությունների։
ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Tert.am-ին հայտնել են, որ «առայժմ չեն քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող կազմակերպչական հարցեր»:
Փոթորիկը Ֆլորիդայի ծովափին մոտենում է ժամում մոտավորապես 20 կիլոմետր արագությամբ: Ինչպես սպասվում է, այն բնակելի շրջաններին կհասնի ուշ գիշերին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 4.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հրաչյա Բ.-ին։
Կալանավոր Վ. Մ.-ի ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 8 հատ դեղապարկուճ՝ «Տրամադոլ» գրառմամբ: Այս մասին տեղեկացրնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Սրտի մեծ ցավով հայտնում ենք ձեզ, որ անցած օրվա ընթացքում մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է և, բժիշկների կարծիքով, այն գնահատվում է օրհասական»,- ասված է Ուզբեկստանի նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:
Այն ուսանողները, որոնք չեն վճարել երեկ, այսօրվանից արդեն չեն կարողանա մասնակցել դասապրոցեսին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի` սեպտեմբերի 1-ին հրապարակված տվյալների համաձայն` տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում:
ԱՄՆ-ում 55 մարդ է հիվանդացել հեպատիտ A-ով այն բանից հետո, երբ խմել է սմուզի՝ Եգիպտոսից բերված սառեցված ելակով: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC):
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Երևանում կա նաև Եղբայրության փողոց: Այդ փողոցի տեղը չիմացող, բայց մայրաքաղաքի թաղամասերի բնութագրերն իմացող ցանկացած մեկը կասի, որ այն պիտի Երրորդ մասի փողոց լինի: Ա՛յ այս՝ եղբայրության (կամ, թե կուզեք՝ ախպերության) մակարդակում էլ անվանափոխում ենք Երևանը: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ:
Ռուդիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ հոդվածի պահանջներով պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, չի կատարել նշված պահանջները:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հին օդանավակայանի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ:
Երևանում մեկնարկում է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօերին Էրեբունի վարչական շրջանում 24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ կախվելով խաղողի վազից: