«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալի մոտ հայտնաբերվել են դեղապարկուճներ
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օրերս պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ. Մ.-ին, ինչի արդյուքում վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 8 հատ դեղապարկուճ՝ «Տրամադոլ» գրառմամբ: Այս մասին տեղեկացրնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: