Սիրիայում դպրոցահասակ 2.1 միլիոն երեխա այս տարի դպրոց չի գնա

ՅՈՒՆԻՍԵՖ-ի` հրապարակված տվյալների համաձայն` տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում: Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը զրկված են տարրական կրթություն ստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում:

Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46), Սուդանը (45), Նիգերը (38), Նիգերիան (34) տոկոսով դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրների տասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որ երեխաները դպրոց չհաճախեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ գտնվող կամ երկարատև երաշտի, ջրհեղեղների, երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրների վրա:

Կրթությունը շարունակում է մնալ հումանիտար ոլորտի ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին կրթական կարիքները բավարարելու համար հումանիտար գործակալությունները անհրաժեշտ ֆինանսավորումից ստացել են միայն 31 տոկոս, մեկ տասնամյակ առաջ տրվող 66 տոկոսի դիմաց:

Չնայած 2005թ.-ից 126 տոկոսով աճած կրթական պահանջներին՝ ֆինանսավորումն ավելացվել է ընդամենը 4 տոկոսով:

2016թ. մայիսին տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հա րթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար միջամտություններն և հաջորդող երկարատև զարգացումները:

Սիրիայում (որ դպրոց չհաճախող երեխաների բարձր ցուցանիշ ունեցող երկրների առաջատար տասնյակում չէ), դպրոցական տարիքի (5-17 տարեկան) 2.1 միլիոն երեխա կա, որ դպրոց չի հաճախում: Բացի դրանից, դպրոց չեն հաճախում հարևան շրջաններում ապրող ևս 600 000 փախստականի կարգավիճակ ունեցող երեխաներ:
Սոմալիից և Լիբիայից նոր և վստահելի տվյալներ չկան ո՛չ ադմինիստրատիվ, ո՛չ հետազոտական աղբյուրներից, այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով նաև:

«Հակամարտությունից տուժած երկրներում, դպրոցը երեխաներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ հակամարտության ավարտից հետո իրենց համայնքները վերակառուցելու համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում, այն ապահովում է նրանց այն կայունությամբ և կառույցներով, որ անհրաժեշտ են տրավման հաղթահարելու համար: Դպրոցները կարող են նաև պաշտպանել երեխաներին տրավմաներից և իրենց շրջապատող ֆիզիկական վտանգներից: Երբ երեխաները դ պրոց չեն հաճախում, նրանք ավելի շատ են վտանգվում չարաշահման, շահագործման և զինված ուժերի կողմից հավաքագրման», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն (Jo Bourne):

Տեսանյութեր

Լրահոս