Բաժիններ՝

Ռուս տանկիստները Տ-72Բ տանկերով «մենամարտեր» են անցկացնում Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանում Տանկիստի օրվա տոնի սահմանման 70-ամյակի նախօրյակին «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են տանկային ստորաբաժանումների հատուկ մարտավարական պարապմունքները: Ուսումնական միջոցառումներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ՝ Տ-72Բ տանկերի անձնակազմերից:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «տանկային մենամարտերի» անցկացման պարապմունքներում յուրացվում են մարտավարական, կրակային հատուկ պատրաստության եւ լեռնային բարդ պայմաններում տանկերի վարման նորմատիվները:

Ուսումնական տանկային մենամարտերում անձնակազմերը կատարելագործում են անշարժ եւ շարժական թիրախների ուղղությամբ հրաձգության, քողարկման, իրական մարտական իրադրության մեջ մանեւրման եւ առավել արդյունավետ կրակային դիրքերի ընտրման ունակությունները:

Տանկիստների գործողությունների հսկումն իրականացվում Է «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող ապարատների կիրառմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս