ԱՄՆ-ում 55 մարդ է վարակվել հեպատիտով՝ ելակով սմուզի խմելուց հետո

ԱՄՆ-ում 55 մարդ է հիվանդացել հեպատիտ A-ով այն բանից հետո, երբ խմել է սմուզի՝ Եգիպտոսից բերված սառեցված ելակով: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC):

Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդության զանգվածային բռնկում է տեղի ունեցել վեց նահանգներում. առաջին դեպքերը հայտնաբերվել են Վիրջինիայում, այնտեղ հիվանդացել է 44 մարդ, չորսական մարդ հիվանդացել է Մերիլենդում եւ Արեւմտյան Վիրջինիայում, մեկական՝ Հյուսիսային Կարոլինայում, Օրեգոնում եւ Վիսկոնսինում: Հիվանդների տարիքը՝ 15-ից մինչեւ 68 է:

Ներկայում համաճարակաբանները պարզել են, որ բոլոր հիվանդացածները խմել են սմուզի՝ Եգիպտոսից բերված հատապտուղներով, որը մատուցվել է Tropical Smoothie Cafe ցանցի սրճարաններում:

Տեսանյութեր

Լրահոս