![](/banners/BeFunky-design.jpg)
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն օրհասական վիճակում է. պաշտոնական
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Qarimov.jpg)
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն օրհասական վիճակում է: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի կառավարությունը:
«Սրտի մեծ ցավով հայտնում ենք ձեզ, որ անցած օրվա ընթացքում մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է և, բժիշկների կարծիքով, այն գնահատվում է օրհասական»,- ասված է Ուզբեկստանի նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուզբեկստանի պաշտոնական ԶԼՄ-ները տարածել էին հանրապետության կառավարության հաղորդագրությունն այն մասին, որ Քարիմով ստացիոնար բուժման մեջ է, ինչը «որոշակի ժամանակ» կպահանջի: Իր հերթին պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, Instagram սոցցանցի իր էջում գրել է, որ նախագահը վերակենդանացման բաժանմունքում է ուղեղի արյան զեկումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: