«Արդարատության նախարարությունը խոսո՞ւմ է պատճառների մասին, թե՞ մենք հիմա հետևանքներն ենք քննարկում». Հովիկ Աբահամյանը՝ Դավիթ Հարությունյանին

Կառավարության նախորդ նիստերից մեկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր պարզել ՄԻԵԴ վճիռներով ՀՀ պետբյուջեից վճարվող գումարների հետ կապված իրավիճակը: Այսօր գործադիրի նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ արդարադատության նախարարության տվյալներով` 2014 թ. եղել է 4 վճիռ, որոնցով վճարվել է 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին` 8 վճիռ և 86 հազար եվրո, 2016-ին` 8 վճիռ և 83 հազար եվրո հատուցման գումար:

«Ւսկ Արդարատության նախարարությունը խոսո՞ւմ է պատճառների մասին, թե՞ մենք հիմա հետևանքներն ենք քննարկում»,- հարցրեց վարչապետը:

Դ.Հարությունյանը նշեց, որ պատճառը դատական համակարգում առկա սխալներն են, որոնք բոլոր երկրներում էլ լինում են, և երբ սպառվում են սխալները ուղղելու հնարավորությունները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ:

«Լավ»,- եզրափակեց Հ.Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս