Բաժիններ՝

1,2 միլիարդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցապատման համար

ՀՀ կառավարությունը Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրեց 1,2 միլիարդ դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որը գումարը նվիրաբերությամբ կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:Միջոցներն ուղղվեցին կառավարության պահուստային ֆոնդից:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 եւ ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջները: Ավտոմայրուղու շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարեվերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս